Այո, Սերժ Սարգսյանը անփոխարինելի է: Նա անփոխարինելի է իր ավազակախմբի համար: Այս մասին «Հանուն Հայաստան պետության» ճակատի հրավիրած հանրահավաքին նշեց դերասանուհի Թամար Հովհաննիսյանը:
Հիշեցնենք, որ «Հանուն Հայաստան պետության» ճակատը «Հայկական Վերածնունդ» սփյուռքյան կազմակերպության հետ համատեղ հանրահավաքներ է սկսել Ստրասբուրգում, Լոնդոնում, Լոս Անջելեսում, Փարիզում և Երևանում: Ըստ կազմակերպիչների՝ հանրահավաքն ընդդեմ ռեժիմի հավերժացման, հանուն քաղբանտարկյալների ազատության, հանուն Հայաստան պետության է:








































