Ազատության հրապարակում հանրահավաքի ժամանակ ելույթ ունեցավ ազատամարտիկ Խաչատուր Խաչատրյանը և ափսոսանք հայտնեց, որ Ազատության հրապարակում չկա այնքան մարդ, որքան 88-ի շարժման ժամանակ:
«Նայում եմ ու արցունքները գնում են սրտիս մեջ: 88-ի միասնականությունը, որը կարող էր սարեր շուր տալ, հիմա չկա: Որին որձ բռնեցինք քած դուրս եկավ: Հուզվեցի, որ այսքան քիչ ենք, միթե այսքանով ենք ուզում երկիր ունենալ, ես գիտեմ, թե ինչքանով եք հուսախափված, բայց այսպես չի լինի: Մի ամբողջ Եռաբլուր ունեցանք կորուստ, ճիշտ է ազատագրեցինք Արցախը, բայց ոնց կռվախնձեր էր այդպես էլ մնաց, ամենօր զինվոր ենք կորցնում: Ես հիմա խոսքս ուղղում եմ ոստիկանության, ԱԱԾ-ի եւ իրավական համակարգի չինովնիկներին: Արա՛, էդ փողի մեջ ի՞նչ կա, հայրենիքից թա՞նկ է: Առավոտից իրիգուն լափում եք: Ի՞նչ անուն եք թողնում: Նույն ոստիկակնները, որ այսօր խաղաղ ցույցեր են ցրում, որ ինչ-որ մեկի կայֆերը բավարարեն կամ ԱԱԾ-ն, որ իրենց պահապանն է»,- ասաց ազատամարտիկը:








































