Ռուսաստանը պատրաստվում է ուժեղացնել Հակաօդային պաշտպանության համակարգը Բելառուսի հետ և սկսել համանման համակարգեր ձևավորել Հայաստանի և Ղազախստանի հետ: Ինչպես հաղորդում է RIA Novosti-ն, այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը բարձրաստիճան սպաների ներկայացման միջոցառմանը:
Նրա խոսքով՝ նման համագործակցությունը զգալիորեն կբարձրացնի Ռուսաստանի և գործընկերների պաշտպանական ներուժը, կծառայի խաղաղության և կայունության ամրապնդմանը եվրասիական տարածությունում:
Պուտինը նշել է, որ 2013թ. հաջող կերպով անցկացվել են ռուս-բելառուսական «Արևմուտք-2013» ռազմավարական զորավարժանքները, իսկ այժմ հերթը տարածաշրջանային զորքերի խմբավորումներինն է՝ Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Տաջիկստանի մասնակցությամբ:










































