Ազատության հրապարակում՝ ընդդեմ ռեժիմի և քաղբանտարկյալների ազատության, տեղի ունեցող հանրահավաքի ժամանակ եկույթ ունեցավ «Հանուն Հայաստան պետության» ճակատի համակարգող Պետրոս Մակեյանը և հայտարարեց, որ Սերժ Սարգսյանի ռեժիմի դեմ պայքարելու համար մնացել է ընդամենը մեկ ամիս ժամանակ:
«Ես կներկայացնեմ իմ պատկերացումները, որը նախատեսնում ենք իրականացնել 30-40 օրվա ընթացքում: Մենք գիտենք, որ իշխանությունը 98 թվականից սկսած ընտրութունները կեղծել են: Հիմա մենք հասել ենք վերջին փուլին, քանի որ ապրիլի 9-ից մինչև 17-ն այն ժամանակն է, երբ անցում ենք կատարելու խորհրդարանական համակարգին: Մենք պարտավոր ենք կանխել այդ գործընթացը, քանի որ կշարունակվի նույն թալանը: Կանխելու համար պետք է դուրս գանք հրապարակ և պարտադրենք, որ հասատեն ժամանակավոր անցումային կառավարություն»,-նշեց Մակեյանը:











































