Google-ը պատրաստակամություն է հայտնել 17 մլն դոլարի տուգանք վճարել օգտատիրական տվյալների անձեռնմխելիությունը խախտելու և դրանք առանց նրանց համաձայնության օգտագործելու համար: Այս մասին հայտնում է The New York Times-ը:
2011 և 2012 թվականներին Google-ը, շրջանցելով Apple-ի Safari դիտարկիչի գաղտնիության պահպանման կարգավորումները, կիրառել է կայքերի տվյալները՝ օգտատերերին լրտեսելու համար: Այնուհետև դա կիրառվել է թիրախային գովազդի ցուցադրման համար: Google-ի ներկայացուցիչները հայտարարել են, որ լրտեսումը դադարեցվել է անցած տարվա սկզբին:
Ինչպես նշում է թերթը, տուգանքի չափը չափազանց փոքր է՝ համեմատած գովազդի ցուցադրումից ընկերության ամենամյա շահույթի հետ:











































