Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը NBC հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ երբեք չի կարդացել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Twitter-ը:
Պուտինը նաև հավելել է, որ գրանցված չէ այդ սոցցանցում, քանի որ ինքն ունի «իր տեսակետներն ու որոշումներն իրագործելու այլ ուղիներ»:
«Դոնալդն ավելի ժամանակակից մարդ է»,- ընդգծել է ՌԴ առաջնորդը:








































