«3 տարուց ավել է Փաստաբանների պալատում իրավիճակը խնդրահարույց է։ Փաստաբանների մի խմբի պնդմամբ փաստաբանների պալատը վաղուց վերածվել է իշխանության ձեռքին մասնագիտական ազատության դեմ գործիքի և էականորեն վտանգում է փաստաբանի ազատությունը ՀՀ-ում»,-այսօր «Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների փաստաբանական միությունների և իրավաբանական համայնքների ընթացիկ մարտահրավերները և համագործակցության հնարավորությունները» խորագրով համաժողովի ժամանակ իր էլույթւոմ նշեց փաստաբան Վահե Գրիգորյանը։
Նշենք, որ համաժողովը կազմակերպվել է Եվրոպայի խորհրդի, Եվրոպայի փաստաբանների և իրավաբանների միությունների խորհրդի (ԵՓԻՄԽ) և Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի կողմից՝ Եվրոպայի խորհրդի «Աջակցություն Հայաստանում դատական բարեփոխումների իրականացմանը» ծրագրի շրջանակում:
Վահե Գրիգորյանի խոսքով, Հայաստանում իրավիճակը չի սրվել այնքնա, որքան Ադրբեջանում և Թուրքիայում և դա փաստաբանների առանձին խմբի դիմադրության հետևանք է։ Վահե Գրիգորյանը անդրադարձավ Փաստաբանների պալատի կողմից փաստաբանների նակտմամբ կիրառվող կարգապահական վարույթներին, որոնք հիմնականում կիրառվում են քաղաքական զգայունություն ունեցող քրեական գործերով փաստաբանների նկատմամբ։
Վահե Գրիգորյանը նաև ընդգծեց, որ որոշ գործերով Փաստաբանների պալատը ստվերային համագործակցության մեջ է մտնում հատուկ ծառայություննեի և քաղաքական իշխանության հետ, որը լուրջ հարված է փաստաբանի ազատությանն ու անկախությանը։ «Դեպի տոտալիտարիզմի ձգտող հասարակություններում այս վիճակը սկուտեղի վրա մատուցված նվեր է իշխանություններին, որին բավարար է փաստաբանների պալատի ղեկավարությանը պահել իր գրպանում և ամբողջ մասնագիտություւնը հայտնվելու է վտանգի տակ։ Լուծման միակ ճանապարհը Փաստաբանների պալատի մենաշնորհի վերացումն է։








































