Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ թուրքական բանակը պատրաստվում է ռազմական գործողություն իրականացնել Իրաքի հյուսիսում քրդական զինված կազմավորումների դեմ, որոնք Թուրքիայում ահաբեկչական կազմակերպություն ճանաչված Քրդստանի աշխատավորական կուսակցության պատասխանատուներն են:
Թուրքական հրամանատարության պլանների համաձայն՝ գործողությունը պետք է լինի ներկայումս Աֆրինի սիրիական տարածաշրջանում քրդական կազմավորումների դեմ իրականացվող «Ձիթապտղի ճյուղ» գործողության շարունակությունը:
Նախկինում Չավուշօղլուն հայտնել էր, որ Սիրիայում գործողությունը պետք է ավարտվի մայիսին. նույն ամսվա ընթացքում Իրաքում կանցկացվեն խորհրդարանական ընտրություններ, որոնք կորոշեն երկրի կառավարության նոր կազմը:









































