Կատալոնական «Բարսելոնա»-ի դարպասապահ Վիկտոր Վալդեսի ծառայություններով սկսել է հետաքրքրվել «Մանչեսթեր Սիթի»-ն:
Ջո Հարտի ցուցադրած խաղը չի գոհացնում անգլիական ակումբի մարզչական շտաբին: Թիմի գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինին փոխարինող է փնտրում Հարտին:
«Քաղաքայիններ»-ի ուշադրության կենտրոնում է հայտնվել Վալդեսը, ով հայտարարել է, որ նոր պայմանագիր չի ստորագրի կատալոնական ակումբի հետ: Իսպանացին ընթացիկ մրցաշրջանի ավարտին կստանա ազատ գործակալի կարգավիճակ:
Հիշեցնենք, որ Վալդեսի ծառայություններով հետաքրքրվում է նաև «Մոնակո»-ն:











































