Saturday, 20 06 2026
Օդերևութաբանական կայաններում գրանցվել են նոր ջերմաստիճանային ռեկորդներ․ Լևոն Ազիզյան
Թուրքիայում զբոսաշրջիկներով ավտոբուսը վթարի է ենթարկվել․ կան զոհեր և վիրավորներ
ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է․ թմրամիջոցների օգտագործումը կարող է վիզայի մերժման պատճառ դառնալ
«Մ» տառն անխուսափելիորեն պետք է լիներ Մատենադարանը
Պուշկինի լեռնանցքի հիմնանորոգման ընթացքը
Տավուշում խոշոր կարկուտ է տեղացել
Արայիկ Հարությունյանը հանդիպել է ծանրորդներին
Իսրայելի իշխանությունները հրահանգել են բանակին դադարեցնել կրակը Լիբանանում
22:40
«Կիլիկիան» առաջին հորիզոնականով ավարտեց Regions’ Cup-ի որակավորման նախնական փուլը
22:30
Գերմանիայի աշխատաշուկան՝ կադրերի դեֆիցիտի առաջ
Թենիսի Դևիսի գավաթի խաղարկության Եվրոպական գոտու 4-րդ ենթախմբի հանդիպումների արդյունքով Հայաստանի հավաքականը 3-րդ ենթախմբի ուղեգիր է նվաճել
22:10
Էբոլա վիրուսը կարող է հասնել Եվրոպա և Ասիա
ԵՄ անդամակցության մեկնարկն ազդարարող ՀՀ օրենքն արդեն արդյունք տվել է և դեռ բազմապատիկը կտա
21:50
Աշխարհի 500 ամենահարուստ մարդկանց կարողությունը մեկ օրում ռեկորդային աճ է գրանցել. Bloomberg
Լոսից հնդիկներին թիրախավորելը քաղքենի ռասիզմ է. արևի տակ աշխատողից Դիորի հոտ չի գալիս
Թուրքիան որևէ երկրի նկատմամբ տարածքային հավակնություններ չունի․ Էրդողան
Արբիտրաժային դատարանը ՀԷՑ-ի հարցով կարող է անկանխատեսելի որոշում կայացնել
21:09
Ջորջա Մելոնիի կոշտ արձագանքը` Դոնալդ Թրամփին
Կոնգրեսական Ֆրենկ Փալոնը՝ ընդդեմ կոնգրեսական Աբրահամ Համադեի, ի՞նչ «կշահի» Հայաստանը
20:50
Ճապոնիան և Միացյալ Նահանգները համատեղ զորավարժություններ են սկսել
20:40
Թատրոնի և կինոյի ինստիտուտում ներդրվել է կադրի մշակման նորագույն ծրագիր
20:30
Թրամփը շտապում էր ավարտել Իրանի հետ հակամարտությունը՝ հանուն վարկանիշի
Ծառատունկ՝ Փախստականների համաշխարհային օրվա կապակցությամբ
20:10
Ճապոնիան հուլիսից հինգ անգամ կբարձրացնի օտարերկրացիների մուտքի վիզաների վճարները
20:00
Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրը՝ Եվրոպայի թենիսի ֆեդերացիայի պաշտոնական գործընկեր
19:50
Նյու Յորքում հրդեհ է բռնկվել պատմական հուշարձանի կարգավիճակ ունեցող եկեղեցում, փլուզվել է զանգակատունը
Գրանցվել են այս տարվա մինչ այժմ ամենաբարձր ջերմաստիճանները
19:30
Թրամփը չի բացառել Կուբայում «վենեսուելական սցենարով» գործողության հնարավորությունը
Անահիտ Ավանեսյանը մասնակցել է Բուժաշխատողի օրվան ընդառաջ Գավառում կազմակերպված միջոցառմանը
19:10
Իրանի պատվիրակությունը կմեկնի Շվեյցարիա պահանջով․ Բաղայի

Ինձ համար խիստ կասկածելի է, որ ՀՀ-ն կանդամակցի ՄՄ-ին. Արծվիկ Մինասյան

Դաշնակցական պատգամավոր Արծվիկ Մինասյանը, անդրադառնալով ԵՄ-ի հետ ասոցացումից հրաժարվելուց հետո ստեղծված իրավիճակին, նշեց, որ Եվրոպան այսօր խոսում է այն մասին, որ ինքը երեք տարի բանակցել է Հայաստանի հետ, որը վերջին պահին հրաժարվում է ասոցացումից, բայց ո՞ւմ հետ էր նա բանակցում՝ իշխանությունների՞:

Արծվիկ Մինասյանը կարծում է, որ հաշվի առնելով նախընթաց փորձը՝ պետք է վերարժևորենք մեր պատկերացումները, Հայաստանը այն կողմնորոշումը պետք է ունենա, որտեղ հայության և ԼՂՀ-ի անվտանգությունը կերաշխավորվի. «Մենք պետք է ելնենք մեր լինելիության սկզբունքից: Ինձ համար խիստ կասկածելի է, որ ՀՀ-ն կանդամակցի ՄՄ-ին, քանի որ կան բազմաթիվ պայմաններ, որոնք կարող են ձեռնտու չլինել ՀՀ-ին և ԼՂՀ-ին,- ասաց Արծվիկ Մինասյանը:

Հայաստանի ներքին մարտահրավերներից ամենակարևորը Արծվիկ Մինասյանը համարում է արտագաղթը, որը ըստ նրա՝ հետևանք է, իսկ պատճառները սոցիալ-տնտեսական, անվտանգության, արդարադատության թերարժեք համակարգերն են:

Նա նշեց, որ պետք է հանդուրժողականության մթնոլորտ ձևավորվի, բայց մենք ունենք այսօր իրար ատող, իրար ոչնչացնող հասարակական քաղաքական խմբեր. «Մենք նախընթաց դասերն էլ հաշվի չենք առնում, ինչ-որ ամբիցիաներ ենք առաջ քաշում, չենք էլ արձանագրում, որ գուցե մենք էլ ենք սխալ»:

ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանն էլ նշեց, որ իշխանության մեջ կան մարդիկ, որ մտահոգ են երկրի ապագայով, և կան ուղղակի մարդիկ, որոնք օրվա քաղաքականություն են վարում: Նրա դիտարկմամբ՝ ՄՄ մտնելու խնդիրը գալիս է հեռվից: Եվրոպան, ըստ բանախոսի, շատ լավն է, Եվրոպայի հետ առևտուրը շատ լավ է, բայց արդյոք մենք Եվրոպայի հետ կարո՞ղ ենք հավասարը հավասարի հետ առևտուր անել:

«Պետք է հասկանանք, որ քաղաքականությունը խտացված տնտեսությունն է: Ես այն կարծիքին եմ, որ ՄՄ մտնելը մեզ չի խանգարում ընդունել եվրոպական արժեքները. մենք գնում ենք այդ ուղղությամբ: Եվրոպան այդքան խիստ չի վերաբերվում մեր՝ ՄՄ մտնելուն, և մենք ինչ-որ տեղ ստիպված ենք, և ոչ միայն ռուսներն են ստիպում, այլ մենք՝ մեր կարգավիճակով ենք ստիպված: Թե ինչ է իրենից ներկայացնում ՄՄ-ն՝ այսօր ոչ ոք չի կարող իմանալ: Սա քննարկման առարկա է, ես էլ միանշանակ չգիտեմ՝ դա փայլո՞ւն բան է, թե՞ ոչ: Առաջին քայլերը ճիշտ էին և հեռանկարային»,- ասաց նա:

Լուսանկարը` PanARMENIAN Photo-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում