Նոյեմբերի 20-ին «Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսին կստանա իր անհատական մրցանակը:
Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստին կհանձնեն «Ոսկե խաղակոշիկ»-ը, որպես 2012/13 թվականների մրցաշրջանում եվրոպական առաջնությունների լավագույն ռմբարկուի:
Մեսսիի պարգևատրության արարողությունը կկայանա Բարսելոնայում: Նշենք, որ Մեսսին արդեն երրորդ անգամ է նման հաջողության հասնում: Նա «Ոսկե խաղակոշիկ» է ստացել նաև 2009/10 և 2011/12 թվականների մրցաշրջանում:







































