Այս երևույթի ծագման պատճառն այդպես էլ անհայտ է մնում։

Էկվադորի երկնքում հանելուկային անոմալիա է արձանագրվել։ Տեսագրության մեջ երևում է անհասկանալի լուսավորությունը, որը սակայն Արևը չէ։ Բացառիկ երևույթը նկարահանվել է մարտի 3-ին, անհայտ օպերատորի կողմից, ով մեքենայով անցնելիս է եղել այդ կողմերով։
Տեսանյութը արագ տարածում է գտել համացանցում։ Ոմանք ասում են, որ սա այլմոլորակայինների գործունեության արդյունք է, մյուսների կարծիքով՝ խոսքն այստեղ միջտարածական պորտալի մասին է։ Երրորդները վստահ են, որ կադրերը հազվադեպ մթնոլորտային երևույթ են ներկայացնում՝ կապված ամպերի և արևային լույսի հետ։ Ամեն դեպքում որոշ ժամանակ անց անոմալ երևույթը ամբողջովին ցրվել և անհետացել է։











































