Ernst & Young աուդիտորական ընկերությունը կստուգի Վատիկանի ֆինանսական գործողությունները՝ վարչական և ֆինանսական բարեփոխումների շրջանակներում, որը սկսել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսը: Այս մասին գրում է Korrespendent.net կայքը:
Եվս մեկ ընկերություն արդեն սկսել է Վատիկանի բանկում 19 հազար մասնավոր հաշվեհամարների ստուգումը:
Ֆրանցիսկոս պապը ավելի վաղ հատուկ հանձնաժողովին հանձնարարել էր վերահսկել ֆինանսները, որի նպատակը դեպարտամենտի աշխատանքներն ավելի արդյունավետ և թափանցիկ դարձնելն է: Նմանատիպ կառույց է ստեղծվել նաև Վատիկանի բանկը վերահսկելու համար:
Մամուլում հայտնված փաստաթղթերը վկայում են այն մասին, որ Վատիկանի աշխատակազմում հազվադեպ չեն կոռուպցիայի, անարդյունավետ աշխատանքի դեպքերը:











































