Համացանցում տարածվել է արյունոտ երախով շնաձկան տեսանյութը, որն իբր հարձակվել է ձկնորսի վրա և մինչև դաստակը երախի մեջ է առել վերջինիս ձեռքը։ Կադրերում երևում է, թե ինչպես է տղամարդը փորձում ազատվել գիշատչից, գոռալով ցավից, բայց նրա բոլոր փորձերն ապարդյուն են անցնում։ Այնուհետև հոլովակը կտրուկ ընդհատվում է, թողնելով հանդիսատեսին անորոշության մեջ, թե ինչ եղավ վերջում,– հաղորդում է Daily Star–ը։

Սակայն համացանցի օգտատերերը կարծում են, որ ամեն ինչ այնպես չէ, ինչպես թվում է առաջին հայացքից։ Ամենայն հավանականությամբ, ձկնորսը մուրճագլուխ շնաձուկ է բռնել, պոկել է նրա ծնոտը ատամների հետ միասին և ձեռքը մտցրել է գիշատչի մեջ։ Մեկնաբանություններում մարդիկ վրդովված են տղամարդու պահվածքից. «Այս մարդու և իր կողմից ցուցաբերված անհարգալից վերաբերմունքի մակարդակն աներևակայելի է»,– գրել են նրանք։












































