Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն երկուշաբթի օրը Պաղեստինի ազգային վարչակազմի ղեկավար Մահմուդ Աբասին հրավիրել է ելույթ ունենալ Իսրայելի խորհրդարանում: Այս մասին հաղորդում է Agence France-Press-ը:
«Այստեղ և այժմ ես նրան կոչ եմ անում` եկեք շարժվենք մեռյալ կետից: Եկեք Իսրայելի Կնեսետ, իսկ ես կգամ Ռամալահ»,- ասել է Իսրայելի վարչապետը:
«Կանգնեք այս ամբիոնին և ճանաչեք պատմական ճշմարտությունը` հրեաները չորսհազարամյա կապ ունեն Իսրայելի հողի հետ: Հրեաները մի ժողովուրդ են, ովքեր ինքնորոշման իրավունք ունեն»,- ընդգծել է Նեթանյահուն:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Պաղեստինի կողմից բանակցություններ վարողները հեռացել են` Իսրայելի հետ բանակցությունների արդյունքում առաջընթացի չհասնելու պատճառով:










































