Հուլիսին սևամորթ դեռահասի գործով արդարացված Ջորջ Ցիմերմանը կրկին ձերբակալվել է Ֆլորիդա նահանգում, հաղորդում է Associated Press-ը:
Ցեմերմանը ձերբակալվել է Ապոպկա քաղաքում այն բանից հետո, երբ ոստիկանությունն ահազանգ է ստացել: Դեպքի մանրամասներն առայժմ չեն հաղորդվում:
Չճշտված տեղեկատվության համաձայն՝ Ցիմերմանը քաղաքի բնակիչներից մեկին սպառնացել է ատրճանակով: Ներկա պահին տղամարդը հարցաքննվում է բանտում









































