MINI հեչբեքի պաշտոնական շնորհանդեսից ընդամենը մի քանի ժամ առաջ համացանցում են հայտնվել ավտոմեքենայի առաջին լուսանկարները: Ըստ լուսանկարների` նորույթը քիչ է տարբերվում նախորդ սերնդի ավտոմեքենաներից:
Հրապարակված լուսանկարում պատկերված է 3 դուռ ունեցող Cooper S-ը` վառ դեղին գույնի, թափքին` սև գծեր: Սև գույնի է նաև ավտոմեքենայի տանիքը:
Արդեն հայտնի է, որ ավտոմեքենան կունենա 1.5 լիտր տարողությամբ, եռագլան շարժիչ, որը կարող է մինչև 134 ձիաուժ հզորություն ունենալ: Կառաջարկվի նաև 2 լիտրանոց, քառագլան շարժիչ` 189 ձիաուժ հզորությամբ:
Հասանելի կլինի նաև մինչև 11 ձիաուժ հզորությամբ 1.5 լիտրանոց դիզելային շարժիչը:









































