Չինական ZTE ընկերությունը 2014 թ. կսկսի «խելացի» ժամացույցներ արտադրել:
Սարքավորման շնորհանդեսը հաջորդ տարի է պլանավորված, The Financial Times-ին տեղեկացրել է ZTE-ի գործադիր փոխտնօրեն Խե Շիյուն:
Նրա խոսքերով՝ ներկա պահին ընկերությունը ներդրումներ է կատարում այնպիսի դիվայսների ուսումնասիրության և մշակման մեջ, որոնք կարելի է կրել: Մասնավորապես, խոսքը «խելացի» ժամացույցների և ակնոցի մասին է, նշում է Газета.Ru-ն:











































