«Բարսելոնա»-ն կարող է ձեռք բերել «Ֆուլհեմ»-ի հարձակվող Դիմիտար Բերբատովի տրանսֆերը, հաղորդում են իսպանական ԶԼՄ-ները:
Կապված նրա հետ, որ, ամենայն հավանականությամբ, այս տարի այլևս չի կարողանա խաղադաշտ դուրս գալ հարձակվող Լիոնել Մեսսին, կատալոնական ակումբը դիտարկում է հարձակման գծի ևս մեկ ֆուտբոլիստի տրանսֆերի գնման հնարավորությունը:
Բուլղարացի ֆուտբոլիստի գործող պայմանագիրն անգլիական ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2014 թվականի հունիսի 30-ը: Չի բացառվում, որ «Ֆուլհեմ»-ը կհամաձայնի իր հարձակվողին վաճառել հունվարին, այլապես նա ամռանը կարող է ազատ գործակալի կարգավիճակում հեռանալ առանց փոխհատուցման:








































