Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը երկու հավի տեր է դարձել, որոնց նրան նվիրել է հատուկ այդ նպատակով Փարիզ ժամանակ ֆերմերը։

Հավերի անունը Ագաթա և Մարիաննա է, նրանց հետ միասին ֆերմերը նաև հատուկ տնակներ է բերել, որտեղ հավերը պետք է ապրեն։ Մակրոնը փորձել է Ելիսեյան պալատի նոր տերերի հետ ծանոթացնել իր Նեմո շանը, սակայն վերջինս վախեցել է թռչուններից։ Ելիսեյան պալատում նոր բնակիչներին դրական են վերաբերվել, ըստ վերջին տեղեկությունների՝ հավերը նոր տան մեջ իրենց լավ են զգում, իսկ նրանցից մեկը՝ Ագաթան, նույնիսկ ձու է ածել։








































