«Վրացական երազանք» կուսակցության նոր նախագահ կդառնա երկրի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլին, իսկ գլխավոր քարտուղար՝ էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն: Ինչպես հաղորդում է Trend գործակալությունը, այս մասին հայտարարել է խորհրդարանական մեծամասնության անդամ Էլիսո Չապիձեն:
Նա նաև նշել է, որ նախատեսվում է կրճատել քաղխորհրդի կազմը: Չապիձեի խոսքերով՝ քաղխորհուրդն այլևս չի լինի խորհրդատու մարմին, իսկ դրա անդամները կվերահսկեն հստակ ուղղություններ, այսինքն նրանք կդառնան քարտուղարներ:
Չապիձեն նշել է, որ կուսակցության նոյեմբերի 24-ին կայանալիք համագումարում նախագահ կընտրվի Իրակլի Գարիբաշվիլին, իսկ գլխավոր քարտուղար՝ Կախա Կալաձեն: Այդ օրը կուսակցական պաշտոնից հրաժարական կտա կուսակցության առաջնորդ Բիձինա Իվանիշվիլին:









































