Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ իր հանդիպումը գնահատել է «գերազանց» և հայտնել, որ դրա հիմնական թեմաներն են դարձել «Իրանը, Իրանը և Իրանը»։
Բանակցությունները երեկ տեղի են ունեցել Սպիտակ տանը, որտեղ Նեթանյահուն Թրամփին շնորհակալություն է հայտնել իսրայելա-ամերիկյան հարաբերությունների՝ իր հիշողության մեջ աննախադեպ ամրապնդման համար: «Մենք քննարկեցինք Իսրայելի համար բազմաթիվ կարևոր հարցեր: Ամենից առաջ՝ Իրանը, Իրանը և Իրանը, քանի որ նա շատ ագրեսիվ է ու վտանգավոր»,-ասել է վարչապետը՝ մարտի 6-ին Facebook-ում հրապարակելով համառոտ տեսաուղերձ՝ հասցեագրված հայրենակիցներին:
«Մենք խոսեցինք Սիրիայի, Լիբանանի, Գազայի, պաղեստինցիների մասին: Ըստ Էության, մենք ներառեցինք այն բոլոր հանգուցային հարցերը, որոնք ազդում են մեր անվտանգության, մեր ապագայի վրա: Ցանկանում եմ ասել, որ մենք մեր խիզախ բարեկամության վերլուծություն անցկացրեցինք: Եվս մեկ հիանալի հանդիպում»,- ամփոփել է Նեթանյահուն գագաթնաժողովի արդյունքները։








































