Թատերական գործիչների միավորման 15-րդ համագումարին ներկա ռեժիսոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Էլմիրա Հեքեքյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշել է, որ Հայաստանում թատերական կյանք չկա: Նա իր զայրույթն է հայտնել. «Գյումրին արվեստի քաղաք է դարձել. ինչպե՞ս թե. Գյումրին արվեստի քաղաք է, բայց Երևանը ոչի՞նչ է»,- ասաց նա:
Էլմիրա Հեքեքյանի դիտարկմամբ՝ պետք է թատերական գործիչների միությունը սիմպոզիումներ կազմակերպի, պետք է իրար տեսնեն արվեստագետները, և ամեն մեկն իր դժգոհությունն ու գոհունակությունը արտահայտի:
Ըստ նրա՝ շատ կարևոր է ոչ թե համագումարից համագումար, այլ պարբերաբար հանդիպելը: Ի դեպ, նա Միության ամենատարեց անդամն է, միությանը անդամագրվել է 1948-ին:








































