Aravot.am-ին հասած տեղեկություններով, օրերս կալանավորել ու «Արթիկ» քրեակատարողական հիմնարկ են ուղարկել Գյումրու Ավստրիական «Մոր և մանկան» հիվանդանոցի մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքի բժիշկ-գինեկոլոգ 36- ամյա Վահագն Մադոյանին: Նա Գյումրիում հայտնի բժիշկ Ֆուրման Մադոյանի որդին է: Սակայն պատճառը ոչ թե նրա մասնագիտական սխալն է, այլ քաղաքացիական հագուստ կրած ոստիկանների հետ բախումը:
Ըստ կայքի տեղեկությունների, բժիշկը իր տանը հրավերք է ունեցել, որի ավարտից հետո՝ երեկոյան ժամը 10.30 -ի սահմաններում, տնից դուրս է եկել դիմացի մայթում կանգնեցրած իր մեքենան ավտոտնակ տեղափոխելու համար: Փողոցը եղել է ցեխոտ, ավերակ, անանցանելի, երբ բժիշկը մեքենան վարել է, քաղաքացիական հագուստ կրած ոստիկանները նրան իր տան բակում կանգնեցրել են` նշելով, որ երթևեկության կանոնների խախտում է կատարում ու մեքենայից դուրս են հրավիրել:
Բժիշկը չի համաձայնել նրանց հետ, առավել ևս, որ ոստիկանները իրենց հագուստով կասկածի տեղիք են տվել, ու թեթևակի քաշքշուկ է եղել նրանց միջև:
Մանրամասները՝ aravot.am-ում











































