Sunday, 05 07 2026
21:50
​«Սուպերաղջիկը» դարձել է DC Studios-ի երկրորդ խոշոր ֆիլմը
21:30
Գաուդիի չկառուցված երկնաքերը «կենդանանում է» 118 տարի անց
21:09
Արեգակի վրա ամենամեծ արևաբծերի խումբն է ձևավորվել
Հունիսի 7-ին Հայաստանում «անկախության երկրորդ հանրաքվե է կայացել»
20:45
ՕՊԵԿ+-ը կմեծացնի նավթի արդյունահանումը
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատությունից
Անկարան շարունակում է Կարս-Իգդիր-Արալիկ-Դիլուջու երկաթուղու կառուցումը. թուրք նախարար
20:00
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:45
Ուկրաինան մերժել է Կոնստանտինովկայում զինծառայողների դիերի փոխանցման՝ ՌԴ առաջարկը․ ՌԴ ՊՆ
Աջակցման նոր ծրագիր՝ 1հա և ավելի ջերմատնային տնտեսություն ունեցող տնտեսվարողների համար
19:15
Ալինա Չարաևան այսուհետ հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո
Մեկնարկել է «Կապան Ֆեստ 2026» միջազգային երաժշտական փառատոնը․ ԿԳՄՍՆ
18:45
Որոնք են լինելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի հիմնական թեմաները Անկարայում
Հրդեհ Նորապատ բնակավայրում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը
18:15
321 ադամանդ, 56 շափյուղ, 13 զմրուխտ և 6 սուտակ․ մատանի՝ Թրամփի համար
Գյումրի-Երևան ավտոճանապարհին ՃՏՊ է տեղի ունեցել․ կա վիրավոր
17:45
Չինաստանը նոր արբանյակ է դուրս բերել ուղեծիր
Ուշադրություն. ամեն թուղթ ՀԴՄ չէ․ վարչապետ
17:15
Սլովակիայում չեն կարողացել Ֆիցոյին ցմահ թոշակից զրկելու հանրաքվե անցկացնել
Երևանում իրանցի տղամարդը սպառնացել է ինքնահրկիզվել և փորձել է խոչընդոտել ԱԱԾ աշխատանքը․ Shamshyan
16:45
Կրեմլը մանրամասներ է հայտնել Պուտինի և Թրամփի հեռախոսազրույցի բովանդակությունից
Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցում Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել սուրբ և անմահ պատարագին
WhatsApp-ը կթույլատրի օգտանունով կապ հաստատել՝ առանց հեռախոսահամարի
Սպասվում է կարճատև անձրև ու ամպրոպ
15:45
48 ժամ՝ Երևանում, ուր գնալ և ինչ անել․ միջազգային պարբերականի անդրադարձը
Վերին Խոտանան ավտոճանապարհին մարդատար ավտոմեքենաներ տեղափոխող բեռնատար է այրվել
NASA-ն փորձում է փրկել տիեզերք ընկնող Swift աստղադիտարանը
Ռուսաստանը «տորպեդահարում» է իրանա-ամերիկյան բանակցությունները
14:45
Խամենեիի սգո արարողությունը Թեհրանում. նոր առաջնորդ Մոջթաբան բացակայում է․ Reuters
Սահմանադրությունը պետք է լինի նաև յուրաքանչյուրիս գիտակցված ընտրությունը․ Սրբուհի Գալյան

Վաչե Տերտերյանն ընդունել է «Էկոսերվ» ծրագրի ներկայացուցիչներին

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանն այսօր ընդունել է Հարավային Կովկասում բնապահպանության ոլորտում տեխնիկական համագործակցության նոր ծրագրի պլանավորման գործընթացով զբաղվող ԳՄՀԸ համապատասխան մասնագետներին և անկախ խորհրդատուներին։ Այս մասին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:

Ծրագիրը նախաձեռնվել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության կողմից և ուղղված է Հարավային Կովկասում բնապահպանության ոլորտում տեխնիկական համագործակցության նոր ծրագրի պլանավորմանը։ Նոր ծրագիրը միտված է Հայաստանի գյուղական համայնքներում էներգիայի արդյունավետության և բնական պաշարների կառավարման հարցերին:
Առաքելության ղեկավար Շտեֆան Էլզինգը իր և Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ )կողմից պատվիրակված հանձնաժողովի անունից շնորհակալություն է հայտնել Վ. Տերտերյանին ջերմ ընդունելության համար և տեղեկացրել, որ հանձնաժողովի նպատակն է գնահատել Հարավային Կովկասում բնական պաշարների կառավարման ու էներգաարդյունավետության նոր ծրագիրը: «Ես և իմ գործընկերներն այստեղ ենք գնահատման առաքելությամբ: Ծրագրի մեկնարկը նախատեսվում է հաջորդ տարվա սկզբին և տևելու է 3 տարի: Մեզ համար շատ կարևոր է լսել էներգաարդյունավետության ոլորտում Հայաստանում արդեն գործող ծրագրերի վերաբերյալ Ձեր գնահատականը և կցանկանայինք այս ուղղությամբ գրանցած Ձեր ձեռքբերումները, ինչպես նաև ստացված արդյունքները կիրառել նոր գործարկվող ծրագրի մեջ»,- ասել է պարոն Շտեֆան Էլզինգը:

Իր հերթին Վ. Տերտերյանը, ողջունելով ԳՄՀԸ համապատասխան մասնագետներին և անկախ խորհրդատուներին, նշել է, որ այս նոր ծրագիրը՝ իր դիզայնով, լիովին տեղավորվում է նախարարության և GIZ –ի երկարատև համագործակցության ավանդույթի մեջ։ «Կենսաբազմազանության ինտեգրված կառավարումը Հարավային Կովկասում ծրագիրը, որը հիմա գործում է, նույնպես այս ճանապարհն է անցել: Այն երկու գերակայությունները, որոնք նշել եք` էներգաարդյունավետություն և բնական պաշարների կառավարում, գործող ծրագրի և շարունակությունն է, և որոշ չափով` զարգացումը: Մենք միշտ ձգտել ենք, որպեսզի իրականացվող ծրագրերն իրար տրամաբանորեն շարունակեն»,- ասել է Տերտերյանը։ Փոխնախարարը նաև առաջարկել է երկու բաղադրիչների (բնական պաշարների կառավարում և էներգաարդյունավետություն) մեջ նշել նաև համայնքների տնտեսական զարգացման հրամայականը, քանզի դրանք երկուսն էլ բովանդակային իմաստով հատվում են համայնքների տնտեսական զարգացման հետ: «Մենք հատկապես էներգախնայողության ուղղությամբ շատ ծրագրեր ունենք, լուրջ ջանքեր են գործադրվում այլընտրանքային էներգիայի օգտագործման, էներգախնայողության ուղղությամբ, մասնավորապես ֆոտովոլտային կայաններ են մասսայական կառուցվում, հողմային էլեկտրաէներգիան է փորձ արվում օգտագործել և այս ամենը իրականացվում է համայնքների տնտեսական կարողությունների զարգացման միտմանը համահունչ»,-եզրափակել է փոխնախարարը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ծրագրի մեկնարկի համար անհրաժեշտ նախապայմանների ձևավորման, հնարավոր ռիսկերի կառավարման, ինչպես նաև ծրագրի անխափան ընթացքն ապահովելուն ուղղված փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում