ԵՄ արտաքին քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնը ԵՄ երկրների արտգործնախարարների հանդիպումից առաջ հույս է հայտնել, որ Ուկրաինան կկարողանա ԵՄ-ի հետ ասոցացման մասին համաձայնագիր ստորագրել: Այս ամսին փոխանցում է RIA Novosti-ն:
Այսօր Բրյուսելում կկայանա ԵՄ երկրների արտգործնախարարների գագաթնաժողովը, որի ժամանակ կքննարկվի համաձայնագրի ստորագրման հարցում Ուկրաինայի պատրաստակամությունը: Ենթադրվում էր, որ ստորագրումը կարող է տեղի ունենալ նոյեմբերի վերջին Վիլնյուսում՝ «Արևելյան գորընկերության գագաթնաժողովի» ժամանակ, սակայն դրան խանգարում է նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյի՝ արտերկրում բուժման հարցի անորոշությունը:
Էշթոնի խոսքով՝ Ուկրաինան պետք է լուծի ընտրովի արդարադատությանն առնչվող հարցը: «Այսօր մենք կանցկացնենք բանակցություններ, կքննարկենք, թե ինչպես են ընթանում գործերը: Մենք անհամբերությամբ սպասում ենք, որ Ուկրաինան կլինի (համաձայնագիրը ստորագրողների) շարքում, և ես հույս ունեմ, որ մենք կկարողանանք նրանց հետ ավարտել ընդհանուր ուղու այս փուլը»,- լրագրողներին ասել է Էշթոնը բանակցությունների մեկնարկից առաջ:







































