Իրանցի պաշտոնյաները հերթական անգամ հայտարարել են, որ Թեհրանը չի դադարեցնի ուրանի հարստացումը: Այս մասին փոխանցում է IRNA գործակալությունը:
Համաձայն հաղորդագրության՝ այդ մասին ասվել է երկրի բանակցային թիմի և ազգային անվտանգության ու արտաքին քաղաքականության հարցերով մեջլիսի հանձնաժողովի միջև քննարկումների ընթացքում, որոնք նվիրված են եղել Իրանի ու «վեցյակի» բանակցությունների հարցին:
Պաշտոնյաները նաև ընդգծել են, որ Թեհրանը չի բացի իր միջուկային օբյեկտները, ներառյալ «Ֆորդոն», և Արաք քաղաքում ծանր ջրի արտադրության գործարանը:
Իրանի ու «վեցյակի» միջև բանակցությունների հերթական ռաունդը տեղի կունենա չորեքշաբթի Ժնևում: Կողմերը չեն կարողացել համաձայնության գալ օրերս կայացած բանակցային նախորդ ռաունդի ժամանակ:










































