Դորտմունդի «Բորուսիա»-ի երիտասարդ կիսապաշտպան Մարկո Ռոյսը կարող է Կատալոնիայի մայրաքաղաք տեղափոխվել:
Գերմանական ակումբի 24-ամյա ֆուտբոլիստի գործակալը հանդիպել է «Բարսելոնա»-ի ներկայացուցիչների հետ: Կատալոնացիների հետ իր զրույցում գործակալը նշել է, որ Ռոյսը դեմ չէ շարունակել կարիերան «կապտանռնագույններ»-ի կամում:
Հիշեցնենք` ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդ»-ը: Ռոյսի իրավունքների դիմաց «կարմիր սատանաներ»-ն առաջարկում են Շինջի Կագավայի տրանսֆերն ու որոշ գումար:
Հավելենք, որ Դորտմունդի ակումբի կիսապաշտպանի հրաժարագինը 35 մլն եվրո է կազմում: E3 պարբերականը հայտնում է, որ «Բորուսիա»-ի ղեկավարները չեն խոչընդոտի տրանսֆերային գործարքի կայացմանը:






































