«Աղբային ԴՆԹ»-ները կարող են կապված լինել քաղցկեղի հետ՝ պարզել են շվեդացի գիտնականները, որոնց հետազոտությունը հրապարակվել է Nature Methods ամսագրում:
«Աղբային ԴՆԹ»-ները ծածկագիր չպարունակող հատվածներն են, որը կազմում է մարդու գենոմի 99 տոկոսը: Սակայն նոր տեխնոլոգիայով աշխատող գիտնականներին հաջողվել է դրանց մեջ հայտնաբերել մոտ 100 նոր ծածկագիր ունեցող հատվածներ:
Ավելին՝ դրանցից ոմանք ընդհանրություններ ունեն քաղցկեղածին բջիջների հետ:
Գիտնականներին դեռևս չի հաջողվել ապացուցել քաղցկեղի և «Աղբային ԴՆԹ»-ների միջև ուղղակի կապը:










































