Sunday, 05 07 2026
Հունիսի 7-ին Հայաստանում «անկախության երկրորդ հանրաքվե է կայացել»
20:45
ՕՊԵԿ+-ը կմեծացնի նավթի արդյունահանումը
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատությունից
Անկարան շարունակում է Կարս-Իգդիր-Արալիկ-Դիլուջու երկաթուղու կառուցումը. թուրք նախարար
20:00
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:45
Ուկրաինան մերժել է Կոնստանտինովկայում զինծառայողների դիերի փոխանցման՝ ՌԴ առաջարկը․ ՌԴ ՊՆ
Աջակցման նոր ծրագիր՝ 1հա և ավելի ջերմատնային տնտեսություն ունեցող տնտեսվարողների համար
19:15
Ալինա Չարաևան այսուհետ հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո
Մեկնարկել է «Կապան Ֆեստ 2026» միջազգային երաժշտական փառատոնը․ ԿԳՄՍՆ
18:45
Որոնք են լինելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի հիմնական թեմաները Անկարայում
Հրդեհ Նորապատ բնակավայրում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը
18:15
321 ադամանդ, 56 շափյուղ, 13 զմրուխտ և 6 սուտակ․ մատանի՝ Թրամփի համար
Գյումրի-Երևան ավտոճանապարհին ՃՏՊ է տեղի ունեցել․ կա վիրավոր
17:45
Չինաստանը նոր արբանյակ է դուրս բերել ուղեծիր
Ուշադրություն. ամեն թուղթ ՀԴՄ չէ․ վարչապետ
17:15
Սլովակիայում չեն կարողացել Ֆիցոյին ցմահ թոշակից զրկելու հանրաքվե անցկացնել
Երևանում իրանցի տղամարդը սպառնացել է ինքնահրկիզվել և փորձել է խոչընդոտել ԱԱԾ աշխատանքը․ Shamshyan
16:45
Կրեմլը մանրամասներ է հայտնել Պուտինի և Թրամփի հեռախոսազրույցի բովանդակությունից
Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցում Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել սուրբ և անմահ պատարագին
WhatsApp-ը կթույլատրի օգտանունով կապ հաստատել՝ առանց հեռախոսահամարի
Սպասվում է կարճատև անձրև ու ամպրոպ
15:45
48 ժամ՝ Երևանում, ուր գնալ և ինչ անել․ միջազգային պարբերականի անդրադարձը
Վերին Խոտանան ավտոճանապարհին մարդատար ավտոմեքենաներ տեղափոխող բեռնատար է այրվել
NASA-ն փորձում է փրկել տիեզերք ընկնող Swift աստղադիտարանը
Ռուսաստանը «տորպեդահարում» է իրանա-ամերիկյան բանակցությունները
14:45
Խամենեիի սգո արարողությունը Թեհրանում. նոր առաջնորդ Մոջթաբան բացակայում է․ Reuters
Սահմանադրությունը պետք է լինի նաև յուրաքանչյուրիս գիտակցված ընտրությունը․ Սրբուհի Գալյան
14:15
Զելենսկին հայտնել է պատերազմն ավարտելու իրական հեռանկարի մասին
Փաշինյանը Եկատերինբուրգում կհանդիպի Միշուստինի հետ
13:45
Bloomberg. Հորմուզի նեղուցում օմանյան երթուղով նավարկությունը հասել է նվազագույնի

Ռիգայում կայացել է Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմի» պրեմիերան՝ նվիրված Սումգայիթի զոհերի հիշատակին

Լատվիայում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ Ռիգայի ամենահին Սբ Հովհաննես եկեղեցում մարտի 1-ին տեղի է ունեցել Սումգայիթի զոհերի հիշատակի 30-ամյակին նվիրված միջոցառում, որին Լատվիայի ռադիոյի երգչախումբը և «Սինֆոնետա Ռիգա» նվագախումբը հանդես են եկել կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի` Գրեմմիի մրցանակաբաշխությանը ներկայացված «Ռեքվիեմի» կատարմամբ: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից՝ հավելելով. «Համերգի կազմակերպմանն իր աջակցությունն է ցուցաբերել Ռիգայի հայ առաքելական եկեղեցին։
Միջոցառմանը մասնակցում էին Լատվիայի կաթոլիկ եկեղեցու արքեպիսկոպոս Զբիգնիև Ստանկևիչյուսը, Լատվիայում հավատարմագրված դեսպաններ, դիվանագետներ, օրենսդիր և գործադիր իշխանությունների ներկայացուցիչներ, լրագրողներ, մշակութային ականավոր գործիչներ, հայ համայնքի ներկայացուցիչներ, ինչպես նաև` կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը:

Լատվիայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանն իր ողջույնի խոսքում նշեց, որ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված Մանսուրյանի «Ռեքվիեմ»-ն այսօր նվիրվում է երեք տասնամյակ առաջ Խորհրդային Ադրբեջանում իրենց կյանքը կորցրած Սումգայիթի անմեղ զոհերի հիշատակին: Դեսպան Մկրտչյանը հավելեց, որ Ռեքվիեմը կոչ է նաև ատելության և բռնի ուժ կիրառելու, «Այլևս երբեք»-ը որպես զուտ հռետորական կոչ դիտարկելու դեմ:

Դեսպանը Մկրտչյանն իր ելույթում նաև մեջբերեց Ռիգայում ծնված հայտնի Իսայա Բերլինի խոսքերը, ով 1990թ. 132 նշանավոր այլ մտավորականների հետ ստորագրած նամակում նշել է, որ 1988թ. փետրվարին տեղի ունեցած սումգայիթյան ջարդերին հետևած Բաքվի և Կիրովաբադի ջարդերը կրում էին նույն ձեռագիրը, որը և հանգեցնում է այն եզրակացության, որ այդ ողբերգական իրադարձությունները պատահական դեպքեր կամ ինքնաբուխ երևույթներ չէին:

Համերգին ներկա շուրջ 600 ունկնդիրները հոտնկայս ընդունեցին բարձր կատարողականությամբ օժտված Ռեքվիեմի մեկնաբանությունը: Համերգի ընթացքում հնչեցին նաև կատարումներ Կոմիտասի խմբերգերից։

Միջոցառումը լայնորեն լուսաբանվեց լատվիական մամուլում. Լատվիայի հանրային հեռուստաընկերությունը եթերներ էր պատրաստել Տիգրան Մանսուրյանի, դեսպան Տիգրան Մկրտչյանի, Արքեպիսկոպոս Ստանկևիչյուսի մասնակցությամբ: Լատվիական հանրային ռադիոն, դասական երաժշտության ռադիո ալիքը, Լատվիայի ամենամեծ լրատվական կայքն ու ամենամեծ օրաթերթը՝ համապատասխանաբար «DELFI»-ն և «Diena»-ն, ծավալուն հոդվածներով և հարցազրույցներով անդրադարձ կատարեցին այս համերգին»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում