Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում ընթանում է շախմատի Եվրոպայի 2013թ. առաջնության վերջին՝ 9-րդ տուրը:
Հայաստանի տղամարդկանց հավաքականը, ինչպես տեղեկացրել ենք, ուժերն է չափում Ադրբեջանի ընտրանու հետ: Ոչ-ոքի ավարտվեց նաև Հադիր Հուսեինով – Գաբրիել Սարգսյան պարտիան:
Մինչ այդ խաղաղությամբ էին ավարտվել Լևոն Արոնյան – Շահրիյար Մամեդյարով և Թեյմուր Ռաջաբով – Սերգեյ Մովսեսյան պարտիաները:
Այսպիսով՝ Հայաստան – Ադրբեջան մրցավեճում հաշիվն առայժմ հավասար է՝ 1.5:1.5:







































