Thursday, 02 07 2026
Պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է
ՀՀ դեսպանն ու Լիբանանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը քննարկել են ոլորտային հետաքրքրություն ներկայացնող հարցեր
Հայաստանի և Կորեայի ՇՄ նախարարները քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Արևելագիտության ինստիտուտի և Մանկավարժական համալսարանի միջև կնքվել է համագործակցության հուշագիր
Հորդոր վարորդներին․ ամռանը ավտոմեքենայում չթողնեք վտանգավոր իրեր
Հառիճավանք վանական համալիրի եկեղեցու որմնանկարները վերականգնվում են․ ԿԳՄՍՆ
Ամենաշոգ օրը կլինի հուլիսի 3-ը, այնուհետև տեղումներ են սպասվում. Սուրենյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է ՆԳՆ 112 Օպերատիվ կառավարման կենտրոն
Հուշանվեր՝ նվիրված ՀՀ գլխավոր դատախազության վարչական շենքի 90-ամյակին. պատմություն, ճարտարապետություն, ժառանգություն
ՊՆ-ում նոր նշանակումներ են կատարվել
23:25
Եվրամիությունը մտադիր է մինչև 200 միլիոն եվրոյի դրամաշնորհներ ներդնել Հարավային Կովկասում․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն
23:24
Վենեսուելայում ազգային սուգ են հայտարարել երկրաշարժի զոհերի հիշատակին
23:22
Քեյնի դուբլը հաղթանակ պարգևեց Անգլիայի հավաքականին
Ամենատաք հուլիսը դիտվել է 2018 թվականին
ՀՀ նախագահն ու Կանադայի դեսպանը քննարկել են մի շարք հարցեր
Անցած 1 օրում գրանցվել է 12 ավտովթար․ 3 մարդ զոհվել է
22:50
Թրամփը քննադատել է իր մասին գրված նոր գիրքը
Երևանում մեկնարկած եվրոպական դատախազների երկխոսության հայկական հարթակի համաժողովում կքննարկվեն ոլորտին առնչվող մի շարք հարցեր
22:30
Վենեսուելայում երկրաշարժից մեկ շաբաթ անց՝ դեռ կենդանի մարդիկ են դուրս բերում փլատակներից
22:20
«Նոա»-ն նոր աջ պաշտպան ունի
22:10
Մարոկկոն պատմություն է կերտել ԱԱ-2026-ում
ԵԱՏՄ-ում ՀՀ մասնակցությունը դե-ֆակտո սառեցված է, ի տարբերություն ՀԱՊԿ-ի՝ ռուսների ձեռքով
21:50
Հայտնի է ՀՀ-ի 10 լավագույն շախմատիստներն ու շախմատիստուհիները
Ֆոն դեր Լայենի այցի կարևոր թեմաներից են կապուղիները. Հայաստանի համար լայն պատուհան է բացվել
21:30
Ադրբեջանի հրեական համայնքները Քնեսետին կոչ են արել
«Ուժեղ Հայաստանը» վերջապես զգացել է պետության համը. նրանց պայքարը ՍԴ-ում դրա վկայությունն է
21:09
ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ
Ռուսաստանի Անվտանգության խորհուրդը մերձբալթյան երկրներին «հայելային պատասխանի սցենարներ է քննարկել»
Խաղաղությունն իրականություն է․ Ալիև
20:54
Ֆոն դեր Լայենը հայտարարել է Ադրբեջանի հետ ԵՄ գործընկերությունն ամրապնդելու մտադրության մասին

Հայաստանում ռիսկային է համարվում խոշոր ու միջին հարկ վճարողների կեսը, փոքրերի` 75 տոկոսը

Խոշոր ու միջին հարկ վճարողների մոտ ռիսկային է հարկատուների շուրջ 50, իսկ փոքրերի դեպքում` 75 տոկոսը: Հարկային մարմնի գնահատականով, սակայն, խոշորի դեպքում ստվերի տեսակարար կշիռն ավելի փոքր է` համեմատ փոքրերի: «Խոշորում ռիսկային համարվող կազմակերպությունների ընդհանրացված ստվերը կազմում է 15-20 տոկոս, իսկ փոքրում այդ ցուցանիշն անհամեմատ բարձր է` 50-100 տոկոս այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Պետեկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կարեն Բրուտյանը:

Նրա խոսքով` յուրաքանչյուր հարկ վճարողի մոտ ստվերը տարբեր դրսևորումներ ունի: Չարամտորեն հարկերից խուսափողները հիմնականում շահութահարկ, եկամտահարկ ու շրջանառության հարկ են թաքցնում: Կամ էլ դա արտահայտվում է աշխատողների թվաքանակը կամ վճարվող աշխատավարձերի չափը թերհայտարարագրելու, ինչպես նաև տնտեսական գործունեությանը չառնչվող ծախսերն ուռճացնելու կամ կեղծ ծախսեր հայտարարագրելու միջոցով: Ռիսկային հարկ վճարողների մի խումբն էլ, ըստ պաշտոնյայի, օգտվում է օրենսդրական բացերից և խուսափում հարկային պարտավորություններից:

«Համատարած են հարկ վճարողները, որոնց մոտ այս կամ այն չափով առկա է հարկային ստվեր: Բոլորի հետ անհատական աշխատանք է իրականացվում, հատկապես 115 միլիոն դրամը գերազանցող հարկ վճարողների դեպքում, որոնց թիվը շուրջ 4500 է: Նրանց հետ ունենք երկխոսության ձևաչափ: Անցած տարի սկսել ենք մի գործընթաց, որն անվանել ենք «ստվերի անձնագրավորում»: Ամեն հարկ վճարողի պարագայում ի հայտ են բերվում ռիսկեր, դրանք տալիս ենք նրանց ու ասում պարզաբանեք, որ այդ ռիսկերն առկա չեն կամ ուղղեք դրանք: Եթե չեն ուղղում, հսկողական աշխատանքների միջոցով ստիպում ենք, որ ուղղեն»,-հավելեց ՊԵԿ փոխնախագահը:

Կարեն Բրուտյանի դիտարկմամբ` եթե խոշորի դեպքում իրենց վարչարարությունն ուղղված է ֆիսկալ մուտքերի ապահովմանը, ապա փոքրերի դեպքում` հավասար մրցակցային պայմաններ ստեղծելուն: «Եթե մեկ փողոցի վրա երեք փոքր խանութ կա, և դրանցից մեկը հարկեր չի վճարում, դա էապես ազդում է այն երկուսի գործունեության վրա, չի թողնում, որ նրանք առողջանան, վաղը մյուսը օրը դառնան միջին ու խոշոր:

Մեր հիմնական գործունեությունն այստեղ այդ վիրուսները դուրս հանելն ու հավասար մրցակցային միջավայր ապահովելն է»,-ընդգծեց պաշտոնյան: Նրա տեղեկացմամբ` ներկայում Հայաստանում հաշվառվում է շուրջ 65 հազար փոքր ձեռնարկություն, միջինները 3.5 հազար են, խոշորները` 1000:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում