Thursday, 02 07 2026
Մեծ լավատեսություն է ներշնչում բիզնեսի վերակողմնորոշման արագությունը․ ՌԴ շուկան այլևս առաջնային չէ
Մերձավոր Արևելքում Հայաստանին ձեռնտու փոփոխություններ են. նոր հնարավորություններ են բացվում
Էրդողանի կոշտ պատասխանը Նեթանյահուին. Թուրքիային զրպարտելով՝ փորձում են մաքրել իրենց անունը
Ալիևը «վրիպե՞լ է, թե՞ շահել»
Պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է
ՀՀ դեսպանն ու Լիբանանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը քննարկել են ոլորտային հետաքրքրություն ներկայացնող հարցեր
Հայաստանի և Կորեայի ՇՄ նախարարները քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Արևելագիտության ինստիտուտի և Մանկավարժական համալսարանի միջև կնքվել է համագործակցության հուշագիր
Հորդոր վարորդներին․ ամռանը ավտոմեքենայում չթողնեք վտանգավոր իրեր
Հառիճավանք վանական համալիրի եկեղեցու որմնանկարները վերականգնվում են․ ԿԳՄՍՆ
Ամենաշոգ օրը կլինի հուլիսի 3-ը, այնուհետև տեղումներ են սպասվում. Սուրենյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է ՆԳՆ 112 Օպերատիվ կառավարման կենտրոն
Հուշանվեր՝ նվիրված ՀՀ գլխավոր դատախազության վարչական շենքի 90-ամյակին. պատմություն, ճարտարապետություն, ժառանգություն
ՊՆ-ում նոր նշանակումներ են կատարվել
23:25
Եվրամիությունը մտադիր է մինչև 200 միլիոն եվրոյի դրամաշնորհներ ներդնել Հարավային Կովկասում․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն
23:24
Վենեսուելայում ազգային սուգ են հայտարարել երկրաշարժի զոհերի հիշատակին
23:22
Քեյնի դուբլը հաղթանակ պարգևեց Անգլիայի հավաքականին
Ամենատաք հուլիսը դիտվել է 2018 թվականին
ՀՀ նախագահն ու Կանադայի դեսպանը քննարկել են մի շարք հարցեր
Անցած 1 օրում գրանցվել է 12 ավտովթար․ 3 մարդ զոհվել է
22:50
Թրամփը քննադատել է իր մասին գրված նոր գիրքը
Երևանում մեկնարկած եվրոպական դատախազների երկխոսության հայկական հարթակի համաժողովում կքննարկվեն ոլորտին առնչվող մի շարք հարցեր
22:30
Վենեսուելայում երկրաշարժից մեկ շաբաթ անց՝ դեռ կենդանի մարդիկ են դուրս բերում փլատակներից
22:20
«Նոա»-ն նոր աջ պաշտպան ունի
22:10
Մարոկկոն պատմություն է կերտել ԱԱ-2026-ում
ԵԱՏՄ-ում ՀՀ մասնակցությունը դե-ֆակտո սառեցված է, ի տարբերություն ՀԱՊԿ-ի՝ ռուսների ձեռքով
21:50
Հայտնի է ՀՀ-ի 10 լավագույն շախմատիստներն ու շախմատիստուհիները
Ֆոն դեր Լայենի այցի կարևոր թեմաներից են կապուղիները. Հայաստանի համար լայն պատուհան է բացվել
21:30
Ադրբեջանի հրեական համայնքները Քնեսետին կոչ են արել
«Ուժեղ Հայաստանը» վերջապես զգացել է պետության համը. նրանց պայքարը ՍԴ-ում դրա վկայությունն է

ՇՊՀ-ի ռեկտոր Սահակ Մինասյանի «ուսուցիչը» Լևոն Մկրտչյանն է. նախարարի պարզաբանումները հավատ չեն ներշնչում

Երեկ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը ԿԳ նախարարի առաջ բարձրացրեց Շիրակի պետական համալսարանում տիրող իրավիճակի վերաբերյալ հարցը։ Հարց բարձրացվեց համալսարանի ռեկտոր Սահակ Մինասյանի ապօրինությունների վերաբերյալ, հացադուլ հայտարարած դասախոսի ու բուհում՝ ռեկտորի կողմից կայացվող ապօրինի որոշումների դեմ ըմբոստացողների նկատմամբ վերաբերմունքի մասին։ Արարատ Միրզոյանը հետաքրքրվեց, թե ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը Սահակ Մինասյանին կնշանակե՞ր ռեկտորի պաշտոնում:

ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանն էլ արդարացավ, թե ինքն անձամբ որևէ ռեկտոր չի նշանակի, ռեկտորը պետք է ընտրվի, որովհետև շատ կարևոր պաշտոն է:

Լևոն Մկրտչյանը նաև նկատեց, որ իրեն փորձում են ներքաշել այս խնդրի մեջ՝ երբեմն վիրավորական կոչերով, բայց համալսարանը խորհուրդ ունի, որն էլ պիտի զբաղվի աշխատանքային գործունեության ընթացքում ծագած խնդիրներով:

ԿԳ նախարարը նաև նշել էր, որ առաջիկայում լինելու է համատեղ մեծ խորհուրդը, որին կմասնակցի նաև խորհրդի նախագահը, և բոլոր հարցերին կկարողանա այնտեղ պատասխանել: «Իրավունք էլ չունենք միջամտել կոլեկտիվի խնդիրներին»,- ասել է նախարարը։

Շիրակի պետհամալսարանի պատմության ու փիլիսոփայության ամբիոնի վարիչ Հովհաննես Խորիկյանի համար, սակայն, արժանահավատ չեն Լևոն Մկրտչյանի ներկայացրած բացատրությունները, թե ինքը կապ չունի Շիրակի պետհամալսարանի և, առավել ևս, ռեկտոր Սահակ Մինասյանի հետ։ Խորիկյանի համոզմամբ՝ հենց Լևոն Մկրտչյանն է Սահամ Մինասյանի «ուսուցիչը»։ «Եթե հիշում եք, անցած տարի սեպտեմբերին, երբ նախարարը եկավ մեր համալսարան, հանդիպեց ինձ ու Գագիկ Համբարյանի հետ, հանդիպումից հետո լրագրողներին ասաց, որ միջանձնային սրված հարաբերություններ են։ Նույն սկզբունքով երեկ էլ ԱԺ-ում ներկայացրեց, որ սրված հարաբերություններ են, այն դեպքում, երբ արդեն 5 ամիս է մենք ներկայացնում ենք, թե ինչ չարաշահումներ, ապօրինություններ է կատարում ռեկտոր Մինասյանը։ Մենք միշտ էլ կասկածներ ունեինք, որ Մինասյանին հովանավորում է հենց ԿԳ նախարարը։ Իսկ երեկ ԱԺ-ում նախարարի պատասխանը տրված հարցին մեզ հարյուր տոկոսով ապացուցեց, որ Լևոն Մկրտչյանը ռեկտոր Մինասյանի հովանավորն է և «ուսուցիչը»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Խորիկյանը։

Նրա խոսքերով՝ ՇՊՀ-ի գիտական խորհուրդը, որին հղում է կատարում նախարարը, օբյեկտիվ չի գործում։ Նույն գիտական խորհուրդը օրերս Խորիկյանի, ու Համբարյանին դեմ որոշում ընդունեց, որ էթիկայի հանձնաժողով ստեղծվի իրենց պատժելու համար։ «Երեկ նախարարը նույնպես խոսում է, որ մեծ խորհրդի նիստին մասնակցելու է նաև էթիկայի հանձնաժողովը։ Սա եկավ ապացուցելու, որ էթիկայի հանձնաժողով ստեղծելու գաղափարը գալիս է հենց նախարարից։ Նա է ռեկտորի խորհուրդ տվել էթիկայի հանձնաժողով ստեղծել»,- ասաց Խորիկյանը։

Մեր զրուցակցի խոսքերով՝ վերջերս իրենց նախարարություն բողոք էին ուղարկել բուհի կանոնադրության, ամբիոնի վարիչների ընտրության հետ կապված։ Օրերս ԿԳ փոխնախարարը պատասխանել է, որ գիտական խորհուրդն է հաստատում ընտրությունների կարգը. «Սա այն դեպքում, երբ կանոնադրության բազմաթիվ կետեր հստակ սահմանում են, որ ընտրությունները պետք է կազմակերպվեին ֆակուլտետների խորհրդում։ Այսքանից հետո, երբ ապօրինությունը որպես ճշմարտություն է ներկայացնում նաև ԿԳ փոխնախարարը, աշխատակազմի ղեկավարը, խոսում է մի բանի մասին, որ ռեկտորի «ուսուցիչը», կրկնում եմ, ԿԳ նախարարն է։ Նա է ասում, թե ռեկտոր Մինասյանը ինչ անի։ Իսկ եթե հակառակն է, ապա սեպտեմբերի 29-ի բաց նամակից հետո կառավարման, կամ հոգաբարձուների խորհրդի նիստ հրավիրվեր և քննարկվեր մեր բարձրացրած հարցերը, ոչ թե մեկը մյուսի վրա գցելով, տանդեմ կազմելով մեզ լռեցնելու փորձ արվեր»,-ընդգծեց Խորիկյանը։

Նա նշեց, որ անկախ ամեն ինչից, իրենք չեն լռելու, իրենք շարունակելու են բարձրաձայնել փաստերը։ «Ռեկտորը պետք է հասկանա, որ ինքը պատասխանատու է համալսարանի ապագայի համար։ Իսկ երբ ռեկտորը նույնացվում է համալսարանի հետ, դա արդեն միջնադարյան մտածողություն է։

Շիրակի պետհամալսարանի դասախոս, քաղաքագետ Գագիկ Համբարյանի խոսքերով էլ՝ ՇՊՀ կոլեկտիվն այստեղ ոչ մի կապ չունի։ «Որքան հասկացա, Լևոն Մկրտչյան և Սահակ Մինասյան տանդեմը ցանկանում է տարրական շոուի վերածել ռեկտորի հանցագործությունների շուրջ բարձրացված աղմուկը։

Այո, հանդիպումը կառավարման խորհրդի անդամների հետ վաղուց էր անհրաժեշտ։ Ինչ վերաբերվում է ընդամենն օրեր առաջ ձևավորված, այսպես կոչված, Էթիկայի հանձնաժողովին, որը հատուկ մեզ համար է ստեղծվել, որպես ինկվիզիցիոն մարմին, ապա ասեմ, որ մենք բացարձակ չենք վստահում նրա անդամների անաչառությանը, քանի որ այդ 5 հոգին էլ Սահակ Մինասյանի մտերիմներն են։ Հետաքրքիր է, Լևոն Մկրտչյանի հորդորով Սահակ Մինասյանի կողմից ձևավորված այդ հանձնաժողովը հանդգնելու է պատասխանատվության ենթարկել ԱԺ պատգամավորին, որն իրենց կուռքին անվանեց հակագիտական մարդ»,- եզրափակեց Համբարյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում