Իսպանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե Դել Բոսկեն մեկնաբանել է Հասարակածային Գվինեայի հետ ընկերական մրցավեճում իր թիմի տոնած հաղթանակը (2:1):
«Սա շատ դժվարին հանդիպում էր մեզ համար: Հասարակածային Գվինեայի հավաքականի ֆուտբոլիստները ֆիզիկապես ուժեղ են, ու նրանք մեզ թույլ չտվեցին մեր խաղը խաղալ: Մենք փորձում էինք մեր ֆուտբոլը ցուցադրել, սակայն շատ հաճախ մրցակիցը կանգնեցնում էր մեզ:
Ինչ վերաբերում է Խաբի Ալոնսոյի փոխարինմանը, ապա մենք դա արել ենք ավելորդ բարդություններից խուսափելու համար»,- ասել է իսպանացի մասնագետը:







































