Մոտ 60 ֆրանսիացի հանրահայտ մարդիկ, այդ թվում՝ դերասանուհի Կատրին Դենևը և երգիչ Շառլ Ազնավուրը, միջնորդագիր են ստորագրել ընդդեմ նոր օրենքի, որը վերաբերում է մարմնավաճառներին և նրանց հաճախորդներին: Այս մասին հաղորդում է Radio France International-ը:
«Չսատարելով և հավանության չարժանացնելով մարմնավաճառությունը՝ մենք դեմ ենք տուգանքներ սահմանելուն մարմնավաճառների և այն մարդկանց համար, ովքեր օգտվում են նրանց ծառայություններից»,- նշվում է փաստաթղթում, որի ներքո ստորագրել են նաև Ֆրանսիայի մշակույթի նախկին նախարար Ժակ Լանգը, ռեժիսոր Կլոդ Լանցմանը և ռոք երգիչ Ժակ Իժելենը:
Միջնորդագրի նախաձեռնությունը պատկանում է ֆրանսիացի երգիչ Անտուանին:
Մարմնավաճառության դեմ պայքարի օրենքի նոր նախագիծը, որը հաճախորդների համար նախատեսում է տուգանք 1500 եվրոյի չափով (խախտումը կրկնելու դեպքում գումարը կկրկնապատկվի), կքննարկվի Ֆրանսիայի Ազգային ժողովում նոյեմբերի 27-ին և 29-ին:










































