Բելառուսի ֆուտբոլի ֆեդերացիան արձագանքել է Federbet բուքմեյքերական ընկերության նախագահ Ֆրանչեսկո Բարանկան աղմահարույց հայտարարությանը, ըստ որի 2017 թվականի նոյեմբերին Երևանում կայացած Հայաստան–Բելառուս ընկերական հանդիպումը պայմանավորված է եղել:
«Եթե Բարանկան ունի ապացույց և 100 տոկոսով վստահ է, որ Հայաստան-Բելառուս հանդիպումը պայմանավորված է եղել, ապա թող Հայաստանի և Բելառուսի ֆուտբոլի ֆեդերացիաների դեմ հայց ներկայացնի ՈւԵՖԱ-ի հատուկ բաժին, կամ Ինտրեպոլ:
Քանի դեռ մեր դեմ պաշտոնական դիմում ներկայացված չէ, Բարանկայի խոսքերը պետք է որակել որպես ստորություն և դատարկաբանություն»,- հայտարարել է Բելառուսի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի քարտուղար Ալեքսանդր Ալեյնիկը:
Վերջինս հավաստիացրել է, որ Հայաստան-Բելառուս հանդիպման վերաբերյալ հետաքննություն չեն սկսելու քանզի այն արդար է եղել:
«Բելառուսում խնդիրներ եղել են։ Այս երկրում այսօր խոսում է «ծախված» գործերի մասին, որոնք տեղի են ունեցել 4 տարի առաջ: Այս կերպ նրանք փորձում են ուշադրությունը շեղել, որ երկրի ազգային հավաքականը պայմանավորված արդյունքով խաղ է անցկացրել Հայաստանի հավաքականի հետ:
Նման բաներով է զբաղվում երկրի գլխավոր թիմը, և ես 100 տոկոսով համոզված եմ դրանում»,-ua.tribuna.com-ին տված հարցազրույցում ասել էր Բարանկան:
Հիշեցնենք, որ Հայաստան-Բելառուս հանդիպումն ավարտվել էր 4։1 հաշվով հօգուտ հայ ֆուտբոլիստների։