Բասկետբոլի Հայաստանի ազգային հավաքականի խաղացողներ Ամիրան Ամիրխանովը ու Անդրեյ Կոնստանտինովը միացան Ա լիգայում հանդես եկող «Արթիկ» ակումբին:
Ամիրան Ամիրխանովը ծնվել է 1986 թվականի փետրվարի 27-ին ՌԴ-ում: Ամիրխանովը նախկինում հանդես է եկել ռուսական մի շարք ակումբներում, ինչպիսիք են՝ «ԲԿՄԱ»-ն «Ունիկսը», «Սուրգուտը» և այլն: Նորամուտը ազգային հավաքականի կազմում նշել է 2016 թվականին Եվրոպայի փոքր երկրների առաջնության շրջանակներում:
Անդրեյ Կոնստանտինովը ծնվել է 1995 թվականի հուլիսի 12-ին, Ռուսաստանի Դաշնության Ռոստով քաղաքում: Հանդես է եկել ռուսական մի շարք ակումբներում, իսկ նրա վերջին ակումբը եղել է ՎՏԲ ուսանողական լիգայում հանդես եկող «Բարս» ակումբը:
Ամիրան Ամիրխանովը և Անդրեյ Կոնստանտիովը հանդես են եկել նաև ոուսական սուպերլիգայում հանդես եկող «Ուրարտու» ակումբում:
Նրանք 2016 թվականին Հայաստանի ազգային հավաքականի հետ դարձել են Եվրոպայի փոքր երկրների առաջնության հաղթող: