Ֆրանսիական Lacoste ընկերությունը, որ մասնագիտացված է հագուստի, կոշիկի, պարֆյումերիայի և աքսեսուարների արտադրության վրա, Բնապահպանության միջազգային միության (IUCN) հետ համատեղ նոր շարք է թողարկել՝ ի պաշտպանություն կենդանիների վերացող տեսակների:
Բրենդը հրաժարվել է իր լեգենդար կոկորդիլոսից՝ հօգուտ կալիֆորնիական ծովային խոզուկի և հյուսիսային լեմուրի:

Lacoste պոլոների նոր շարքում ավանդական լոգոն փոխարինել են 10 անհետացող կենդանիների և թռչունների պատկերներով:
Արտադրված պոլոների քանակը նույնպես համապատասխանում է աշխարհում պահպանված տեսակներին: Ընկերությունը կոչ է անում մարդկանց մասնակցել կենդանիների պաշտպանությանը՝ պոլոներ գնելով Lacoste-ի օնլայն խանութներից:

Պոլոների վաճառքից ստացված գումարները կգնան կենդանիների այս տեսակների պահպանությանը:









































