Չինաստանի Սինցզյան-Ույղուրական ինքնավար մարզում ոստիկանական տեղամասի վրա մի խումբ զինված մարդկանց հարձակման հետևանքով զոհվել է առնվազն 11 մարդ: Այս մասին հաղորդում է Ria Novosti-ն:
Դանակներով և կացիններով զինված 9 մարդ շաբաթ օրը Կաշգար շրջանում հարձակվել են ոստիկանական տեղամասի վրա:
Չարագործները սպանել են 2 պարետների և վիրավորել 2 ոստիկանի: Իրավապահները պատասխան կրակ են բացել՝ սպանելով բոլոր հարձակվողներին: Ոստիկանության ներկայացուցիչները հայտնել են, որ շրջանում կարգուկանոնն արդեն վերականգնված է:









































