Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Մունդիալ-2014»-ի անցումային խաղի շրջանակներում Պորտուգալիայի ընտրանին հաշվի նվազագույն տարբերությամբ պարտության է մատնել Շվեդիայի ընտրանուն, իսկ Քրիշտիանու Ռոնալդուն դարձել է գոլի հեղինակ:
Խաղից հետո Ռոնալդուն պատասխանում էր լրագրողների հարցերին, իսկ նրա զվարճալի փոքրիկ տղան անընդհատ դիմում էր հորը. «Հայրի՛կ, կարո՞ղ եմ այսօր քեզ հետ քնել»:
Փոքրիկի հարցից հետո ծիծաղը չկարողացավ զսպել նաև Ռոնալդուն:









































