Ճապոնացի ֆերմեր Հիրոիթի Քիմուրան՝ Քումամոթոյից, կարողացել է աճեցնել սրտաձև ձմերուկներ: Այս մասին գրում է Kedem.ru կայքը:
Իր «համեղ» հայտնագործությունը նա նվիրել է Ճապոնիայում նշվող Մայրերի օրվան, իսկ այդ հրաշքը ստեղծելու հարցում նրան ոգեշնչել է իր կինը, ով ևս զբաղվում է ֆերմերային տնտեսությամբ:
Հիրոիթի Քիմուրայի խոսքերով՝ սրտաձև ձմերուկները խորհրդանշում են իրենց սերը ընդհանուր գործի նկատմամբ: Ձմերուկներն աճեցնելու համար ֆերմերից պահանջվել է մոտ 3 տարի: Այժմ դրանք վաճառվում են տեղի ճապոնական սուպերմարկետում:









































