The Rolling Stones լեգենդար բրիտանական խմբի կիթառահար Քիթ Ռիչարդսը ներողություն է խնդրել խմբի մենակատար Միք Ջագերից՝ ամլացման ընթացակարգ անցնելու խորհրդի համար։
«Ես խորապես զղջում եմ այն մեկնաբանությունների համար, որոնք արել եմ Միքի հասցեին WSJ թերթում։ Դրանք լիովին դուրս են եկել թույլատրելիի շրջանակներից։ Ես, իհարկե, անձամբ ներոություն եմ խնդրել նրանից»,-գրել է 74-ամյա երաժիշտը Twitter-ում։
I deeply regret the comments I made about Mick in the WSJ which were completely out of line. I have of course apologised to him in person.
— Keith Richards (@officialKeef) February 28, 2018
Ռիչարդսն ամլացման մասին խորհուրդ էր տվել 2016 թվականի վերջին, երբ լույս աշխարհ էր եկել Ջագերի 8-րդ երեխան։ Փոքրիկի մայրը հանդիսանում է բալետի պարուհի Մելանի Համրիկը։









































