«Յուվենթուս»-ը հետաքրքրված է «Լիվերպուլ»-ի հարձակվող Լուիս Սուարեսի ծառայություններով: Այդ մասին հայտնում է Daily Express-ը:
Թուրինյան ակումբը կարող է ձեռք բերել ուրուգվայցի ֆուտբոլիստի տրանսֆերն արդեն ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ: Սակայն մինչ այդ Իտալիայի չեմպիոնները պետք է վաճառեն կիսապաշտպան Կլաուդիո Մարկիզիոյի և պաշտպան Լեոնարդո Բոնուչիի իրավունքները:
Նշված ֆուտբոլիստներին բարձր է գնահատում «Յուվենթուս»-ի ղեկավարությունը, բայց 26-ամյա Սուարեսի տրանսֆերի ձեռքբերման համար թուրինցիները պատրաստ են դիմել այդ քայլին:
Հիշեցնենք, որ ամռանը ֆուտբոլիստը մոտ էր «Արսենալ» տեղափոխությանը, բայց արդյունքում «Լիվերպուլ»-ը հրաժարվել է գործարքից:






































