Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը խոսել է վաղը կայանալիք Անգլիայի Պրեմիեր լիգայի 28-րդ տուրի «Մանչեսթեր Սիթի» դեմ խաղի մասին:
«Մենք հիասթափված ենք եզրափակչում պարտվելուց հետո: Պարզապես պետք է վերականգնվենք և պատրաստվենք հաջորդ խաղին: Հարկավոր է օգտագործել ստեղծված գոլային պահերը: «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղին չի մասնակցի Նաչո Մոնրեալը, իսկ մյուս ֆուտբոլիստները պատրաստ են: Ֆուտբոլիստներին մոտիվացնելը մեր աշխատանքի մի մասն է:
Մենք պետք է պայքարենք հաղթանակի համար: Պետք է փորձենք դրական արդյունքի հասնել անկախ ամեն ինչից»,-ասել է Վենգերը:










































