Այս տարեսկզբից նկատվող ալյուր թանկացումը շարունակվում է: Առաջին 10 ամսիներին՝ անցած տարվա նույն ժամանակի համեմատ ալյուրի բարձր տեսակը թանկացել է մոտ 17.5 տոկոսով, իսկ ալյուրի առաջին տեսակը՝ մոտ 12 տոկոսով: Հետաքրքիր է, որ նույն ժամանակում հացամթերքը թանկացել է ավելի դանդաղ՝ 9 տոկոսով:
Ըստ վիճակագրական տվյալների հացի բարձր տեսակը թանկացել է ավելի քան 8 տոկոսով, առաջին տեսակը՝ մոտ 6 տոկոսով: Թանկացել է նաև լավաշը՝ մոտ 7 տոկոսով:
Իհարկե հացի այս տեսակ թանկացումը պայմանավորված է ալյուրի թանկացմամբ, բայց դա միակ պատճառը չէ: Պատճառներից է նաև հուլիսի 7-ից գազի և էլեկտրանէերգիայի թանկացումը, քանի որ մենք համեմատում ենք նախորդ տարվա նույն ժամանակի հետ:







































