Ֆրանսիական երգիծական Le Canard Enchaine շաբաթաթերթը ընթերցողների ուշադրությունն է հրավիրել թանկ ու նորաձև համարվող Costes ռեստորանների վրա:
Ըստ պարբերականի՝ ռեստորանների ղեկավարությունը հրամայել է մատուցողներին անհրապույր հաճախորդներին «թաքցնել» առավել աչքի չընկնող սեղանների հետևում: Իսկ ամենագեղեցիկ այցելուներին սեղան են տրամադրել ամենաաչքի ընկնող հատվածներում, հայտնում է ANSA-ն:
Սակայն, ինչպես ասել են մատուցողները, այդ կանոնը չի գործում աստղերի համար՝ անկախ նրանց արտաքին տեսքից, նրանց իրենք նստեցրել են ամենաաչքի ընկնող սեղանների մոտ:











































