Tuesday, 07 05 2024
15:10
Սի Ծինփինը Մակրոնին կոչ է արել համատեղ ջանքերով կանխել նոր «սառը պատերազմը»
Մհեր Գրիգորյանն ու Իվանա Ժիվկովիչը քննարկել են Հայաստանում ՄԱԶԾ կողմից իրականացվող ծրագրերը
Անվտանգության տարակուսելի երաշխիքը
14:55
Բորելը ԵՄ երկրներին կոչ է արել բոյկոտել Պուտինի երդմնակալության արարողությունը
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Ալեն Սիմոնյանն ու Իվանա Ժիվկովիչը քննարկել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացը
Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը չի հրաժարվում Արևմուտքի հետ երկխոսությունից
14:30
Կայունացման և զարգացման Եվրասիական հիմնադրամը Հայաստանին 100 մլն դոլար վարկ է հատկացրել
Սահմանազատումը Տավուշից ենք սկսել՝ սրան գնացել ենք պատերազմը դելեգիտիմացնելու համար
Թուրքիան 10 մլն դոլարով տուգանել է Meta-ին
Տավուշում տեղադրվող սյուները ՀՀ անվտանգության սյուներն են. Փաշինյան
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Բագրատ սրբազանի «Ճշմարտությունը հաղթելու է ստին» պաստառներով քայլերթը շարունակվում է
Իսրայելի բանակը գրավել է Ռաֆահի անցակետի պաղեստինյան հատվածը
Մոսկվայում մեկնարկել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի 5-րդ երդմնակալության արարողությունը
Որ թվականի քարտեզներով է ընթանում սահմանազատումը. մանրամասնում է ՀՀ վարչապետը
Պատմության մեջ առաջին անգամ մեր ինքնիշխան որոշմամբ անվտանգության երաշխիք ենք ստեղծում . Փաշինյան
Մենք չունենք անվտանգության երաշխիքներ, սյուներ տեղադրում ենք, որ բացառենք պատերազմը. Փաշինյան
Պաղեստինցիները լքում են Ռաֆահը
13:10
«Քո կողքին». IDBank-ի աջակցության նոր ծրագիրը՝ ուղղված բռնի տեղահանված արցախցիներին
ՀՀ Ազգային անվտանգության ռազմավարությունը պետք է վերանայվի. Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանը ներկայացնում է Իրական Հայաստանի տեսլականը
70-ամյա կնոջ նկատմամբ ավազակության գործով 25-ամյա երիտասարդ է ձերբակալվել
Կոռեկտ չեմ համարում խոսել վարչապետի թեկնածուի մասին, կսպասենք Սրբազանի հայտարարություններին
12:45
Հնդկաստանում մեկնարկել է աշխարհի խոշորագույն ընտրությունների երրորդ փուլը
Իշխանությունը տապալել է դելիմիտացիայի գործընթացը
Քննարկվել է զբոսաշրջության ոլորտի գրավչությունը բարձրացնելու գործողությունների պլանը
Միրզոյանը և Հունգարիայի փոխվարչապետը մտքեր են փոխանակել ԵՄ-ում փոխգործակցության հարցերի շուրջ
«Հայաստան» խմբակցության պատգամավորը՝ մանդատները վայր դնելու մասին
Փաշինյանի պնդումները հերքեց դատախազը, թե որոշ ուժեր, արտերկրից դրդրված, փորձում են հեղաշրջում անել

ԵԱՏՄ-ն ապագա չունի. եթե Մոսկվան չփոխի իր մոտեցումը, անդամ երկրները կլքեն միությունը

Փետրվարի 26-ից Ռուսաստանի Դաշնությունն արգելել է կաթնամթերքի ներկրումը Բելառուսից։ Չնայած կաթի մատակարարումների մեծ մասը բաժին է ընկնում հենց Բելառուսին, սակայն Ռուսաստանում արգելքի մեջ վտանգ չեն տեսնում։ Որոշումն ընդունվել է ԵԱՏՄ-ի և ՌԴ-ի անասնաբուժական և սանիտարական պահանջների բազմակի խախտումների պատճառաբանությամբ։ Ըստ այդմ, 2017 թվականին արձանագրվել է 596 խախտում։

Արձագանքելով Ռուսաստանի այս որոշմանը՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերական և ագրոարդյունաբերական համալիրի կոլեգիայի անդամ Սերգեյ Սիդորսկին այն համարել է ԵԱՏՄ նորմերի կոպիտ խախտում։ Բելառուսի կառավարության նախկին ղեկավարն ընդգծել է, որ «Ռոսսելխոզնադզորը» հիմքեր չունի նման արգելքի սահմանման համար։

Նշենք, որ Ռուսաստանը Բելառուսից ներկրվող կաթնամթերքի խմբաքանակի սահմանափակման գնացել էր դեռևս 2017 թվականից։ Այդ ժամանակ խոսք էր գնում ժամանակավոր սանկցիաների մասին, իսկ հիմա սանիտարահիգիենիկ նորմերի կրկնակի խախտման պատճառաբանությամբ հստակ արգելք է դրվել։

Մենք հիշում ենք, որ ժամանակ առ ժամանակ Ռուսաստանը նման սահմանափակումներ, սանկցիաներ կիրառում է Բելառուսի հանդեպ, հնչում են նաև պատասխան սանկցիաների մասին հայտարարություններ, և այս ամենը միջազգայնագետ Հովհաննես Իգիթյանի խոսքերով՝ գալիս է ապացուցելու, որ ԵԱՏՄ-ն երբեք էլ, որպես զուտ տնտեսական միություն, չի կայանա։ Այն քաղաքական կառույց է. «Առհասարակ այդպիսի միությունները աշխատում են առանց մաքսակետերի, երբ պայմանավորվում են աշխատել միևնույն մաքսային գոտում։ Օրինակ՝ Եվրամիության դեպքում ամեն ինչ պարզ է. երկրների միջև որևէ մաքսային կետ, մաքսային ստուգումներ չկան։ Գոյություն ունեն ընդհանուր ստանդարտներ, և մարդիկ հանգիստ աշխատում են՝ վստահ լինելով, որ եթե համապատասխանում են այդ ստանդարտներին, ուրեմն ամեն ինչ կարգին է։ Հիմա վերցնենք Եվրասիական միությունը, որը ստեղծվել է, իհարկե, քաղաքական նպատակներով՝ Ռուսաստանի կողմից, որը մի կողմից պնդում է, որ դա տնտեսական միություն է, մյուս կողմից՝ անընդհատ տարբեր քաղաքական խոչընդոտներ է առաջ տանում ոչ միայն Բելառուսի հանդեպ, այլև Հայաստանի և անդամ այլ երկրների հանդեպ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նկատեց Իգիթյանը։

Ինչ վերաբերում է կոնկրետ Բելառուսին, ապա Իգիթյանի խոսքերով՝ խնդիրը վաղուց է և գնալով ավելի է խորանում։ Վերջերս Աստանայում էլ է քննարկվել հարցը։ Բանն այն է, որ Բելառուսի միսը, կաթնամթերքն ավելի էժան է։ Ռուսաստանը պահանջ է դրել Բելառուսի նկատմամբ, որ կաթնամթերքի արտադրանքի համար օգտագործի իր ռեսուրսը, որը շատ տարօրինակ, անհասկանալի պահանջ է, քանի որ ամեն արտադրող ինքն է որոշում, թե ինչ օգտագործի, ինչպես օգտագործի։ «Ռուսաստաը անընդհատ փորձում է առաջ տանել մի թեզ, որ ինքը պաշտպանում է տեղական արտադրողին, բայց նմանատիպ միություններում առաջնահերթ պետք է պաշտպանել սպառողի շահերը։ Սպառողը պետք է ամենաբարենպաստ վիճակում գտնվի և հնարավորություն ունենա որակ և գին ընտրել» – ասաց Իգիթյանը՝ հավելելով. «Այս ամենի բացակայությունը գալիս է հերթական անգամ ընդգծելու, որ Եվրասիական միությունը, նախ, ապագա չունի և, եթե շարունակի այս մեթոդներով, սանկցիաներով աշխատել, ոչ միայն նոր անդամներ չի ունենա, այլև կկորցնի առկա անդամներին»։

Բայց առայժմ, Իգիթյանի խոսքերով՝ ամեն երկիր իր նպատակն ունի, իր խնդիրն ունի լուծելու։ Օրինակ՝ Հայաստանը այդ միություն գնաց անվտանգության խնդիրները մատնանշելով։ Ղրղըզստանը Ռուսաստանին ունեցած մեծ պարտքի և այդ պարտքը մարելու համար մտավ այդ միություն։ Բելառուսը վաղուց փորձում է կիրառել ընդհանուր պետության հասկացությունը։ Ղազախստանը մի կողմից փորձում է չփչացնել իր հարաբերությունները Ռուսաստանի հետ, մյուս կողմից՝ պաշտպանել իր շուկան Ռուսաստանից ու ԵԱՏՄ անդամներից։ «Այսինքն՝ սա սիտուատիվ մի կազմակերպություն է, որտեղ, եթե առկա խնդիրները գնալով շատանան, իսկ թվացյալ օգուտը, ինչի համար, որ անդամ երկրները մտել էին այդ միություն, պարզ է, որ միությունը կքայքայվի և կվերանա»,- եզրափակեց Հովհաննես Իգիթյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում