Բրիտանական դերասանուհի Կիրա Նայթլին հերթական անգամ նկարահանվել է Chanel–ի Coco Mademoiselle բույրի գովազդում։ Այս անգամ նա ներկայացրել է դրա նոր, ավելի հագեցած տարբերակը՝ Eau de Parfum Intense։
Տեսանյութում Կիրա Նայթլիի հերոսուհին սպիտակ, եթերային շորով ման է գալիս տան մեջ և հիշում է անցած երեկոյի խնջույքի մասին։ Շարֆը, պայուսակը, կոշիկները, ամեն դետալի հետ այստեղ անցած երեկոյի մի վառ պահ է կապված, որը կմտնի Chanel-ի օծանելիքային կինոպատմության մեջ։

Eau de Parfum Intense կոմպոզիցիայում, ինչպես և դասական Coco Mademoiselle–ում գերակշռում են արևելյան նոտաները։
Կիրա Նայթլին դարձել է Chanel-ի դեմքը տասը տարի առաջ։ 2006-ին նա առաջին անգամ ներկայացրել է Coco Mademoiselle բույրը։







































