Անցյալ տարի Նյու Յորքում անցկացված Նորաձևության շաբաթվա ընթացքում Fenty x Puma by Rihanna հավաքածուի ցուցադրությունը ամենավառերից մեկը դարձավ, իսկ հիմա 30-ամյա երգչուհին փորձում է կրկնել երբեմնի հաջողությունը՝ Fenty x Puma ընկերության գարնանային գովազդում։ Այս ընկերության հետ Ռիհաննան համագործակցում է արդեն երրորդ տարին։

Puma և երգչուհու ստեղծած՝ Fenti բրենդերի համագործակցության արդյունքը գերվառ հագուստն է դարձել։

Ռիհաննան ինքն է ներկայացրել Puma-ի հետ համատեղ նախագիծը գովազդային ֆոտոշարքում, որպես օգնական վերցնելով մոդելներ Սլիկ Վուդսին, Սելենա Ֆորեստին և Յասմին Վեյնալդումին։ Աղջիկները նկարվել են անապատում՝ մայրամուտի ֆոնի վրա։












































