Կոստա-Ռիկայի դատարանը 5 տարվա ազատազրկման է դատապարտել բրազիլացի սուպերմոդել Ժիզել Բունդխենի և նրա ամուսնու՝ ամերիկյան ֆուտբոլային աստղ Թոմ Բրեդի 2 թիկնապահներին, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Թիկնապահներին մեղավոր են ճանաչել 4 տարի առաջ Բունդխենի ու Բրեդի հարսանիքի տոնակատարության ժամանակ 2 լուսանկարիչների սպանելու մեջ:
Դատարանը վճռել է, որ թիկնապահները կրակ են բացել լուսանկարիչների մեքենայի վրա այն բանից հետո, երբ նրանք հրաժարվել են վերադարձնել իրենց լուսանկարած լուսանկարը:









































